Սոցիալական

ՌԴ խաղաղապահները 9 տոննա մարդասիրական բեռ են հասցրել Արցախ

Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները Ստեփանակերտ են հասցրել ավելի քան 9 տոննա մարդասիրական բեռ Լեռնային Ղարաբաղի կարիքավոր բնակիչների և բազմազավակ ընտանիքների համար։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը: Նախօրեին մարդասիրական բեռը հավաքվել էր Մոսկվայում բարեգործական կազմակերպությունների կողմից և ՌԴ ՊՆ Իլ-76 ինքնաթիռով տեղափոխվել էր Երևան, որտեղից էլ ՌԴ խաղաղապահ զորակազմի շարասյան կազմում հասցվել էր Ստեփանակերտ:

Հումանիտար օգնության շրջանակում 5 հազար երեխայի համար նախատեսված են ամանորյա խաղալիքներ, գույք՝ մանկապարտեզների համար, անկողնային պարագաներ, հագուստ, կոշիկներ, դպրոցական պարագաներ:  Խաղաղապահները կհամակարգեն ու ապրանքները հասցեական կբաշխեն:

Share