Սոցիալական

Ռուսաստանի խաղաղապահները նվերներ են հանձնել Արցախի գյուղերից մեկի երեխաներին

Ռուսաստանի խաղաղապահները հումանիտար օգնություն են ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի գյուղերից մեկի անապահով ընտանիքների ավելի քան 50 երեխաների: Այդ մասին հաղորդել են ՌԴ պաշտպանության նախարարությունում: Նշվում է, որ Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի հումանիտար արձագանքման կենտրոնի մասնագետները հումանիտար ակցիայի շրջանակներում նվերներ են հանձնել երեխաներին:

«Այսօր հումանիտար ակցիա է անցկացվել Մարդակետի շրջանի Կոճողոտ գյուղում: 54 երեխաներ ստացել են նվերներ եւ 40 կիլոգրամ կոնֆետ»,-գերատեսչությունը մեջբերում է Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Ալեքսանդր Կուդրինի խոսքը, որն ասել է, թե պլանավորվում է հումանիտար ակցիա անցկացնել նաեւ Մարդակերտի շրջանի Ջանյաթաղ գյուղում: Նշվում է, որ Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի հումանիտար արձագանքման կենտրոնի մասնագետները 2022 թվականի առաջին եռամսյակում բարեգործների հետ միասին 30-ից ավելի հումանիտար ակցիաներ կանցկացնեն Լեռնային Ղարաբաղի առանձին շրջանների ու քաղաքների կարիքավոր բնակիչների համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Share