Բաժին. Սոցիալական

Մի դրամի ուժն ուղղվում է քաղցկեղ ունեցող երեխաների բուժմանը

«Բարի լույս»-ի տաղավարում «Սիթի օֆ Սմայլ / Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանը և IDBank-ի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը խոսել են «Մի դրամի ուժը» ծրագրի շրջանակում համագործակցության մասին։

Հիշեցնենք, որ «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում հունվար և փետրվար ամիսների ընթացքում IDBank–ն ու Իդրամ-ը հավաքված «մի դրամները» ուղղում են Սիթի օֆ Սմայլ ԲՀ-ին՝ քաղցկեղ ունեցող մեր երեխաների բուժման ծախսերը հոգալու նպատակով։

Շնորհակալ ենք IDBank-ին և «Իդրամ»-ին շարունակական աջակցության համար։

Միասին կարող ենք կյանքեր փրկել

Share