Սոցիալական

ԱԺ-ն օրակարգ չընդգրկեց կենսաթոշակների վերաբերյալ ընդդիմության նախագիծը

ՀՀ ազգային ժողովը լիագումար նիստի օրակարգ չընդգրկեց կենսաթոշակների վերաբերյալ «Հայաստան» խմբացության ներկայացրած օրենքի նախագիծը:

«Հայաստան» խմբակցության ներկայացրած Պետական կենսաթոշակների մասին օրենքում լրացումներ կատարելու մասին և պետական նպաստների մասին օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթեթն ԱԺ նիստում ներկայացրեց Աղվան Վարդանյանը:

«Նախագծի նպատակը տարեց բնակչության, մեր թոշակառուների, նպաստառուների սոցիալական վիճակի բարելավումն է: Առաջարկում ենք, որ աշխատանքային և զինվորական կենսաթոշակներն ինդեքսավորվեն յուրաքանչյուր տարի: Վերջին տարիներին մենք միջինը տարեկան 7 տոկոս գնաճ ենք ունենում, շատ ավելի թանկանում են պարենային ապրանքները, սակայն կենսաթոշակներն ու նաստները չեն ավելանում: Վերջին բարձրացումը 2600 դրամով վերաբերել է 480 հազար թոշակառուներից ընդամենը 21 հազար 600 մարդու»,-ասաց Վարդանյանը:

Պատագամավորն առաջարկել է, որ օրենքն ուժի մեջ մտնի 2023 թվականի հունվարի 1-ից:

Կառավարությունը բացասական եզրակացություն էր տվել օրենքի նախագծին:

Հարակից զեկուցող իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը հայտնեց, որ ԱԺ գլխադասային հանձնաժողովում նախագիծը ստացել է բացասական եզրակացություն՝ հետևյալ հիմնավորմամբ. «Հանձնաժողովի դիրքորոշումն այն է, որ ինդեքսավորման կարգն օրենքով սահմանելու մոտեցումը խնդրահարույց է մի շարք պատճառներով: Կենսաապահովման նվազագույն զամբյուղի և կենսաապահովման նվազագույն բյուջեի մասին օրենքի համաձայն՝ ՀՀ-ում կենսաաապհովման նվազագւոյն բյուջեի մեծությունը հիմք է նվազագույն աշխատավարձի, կենսաթոշակների, կրթաթոշակների, ինչպես նաև նպաստների և սոցիալական այլ վճարների չափերի սահմանման համար: ՀՀ-ում նվազագույն աշխատավարձի, կենսաթոշակների, կրթաթոշակների, նպաստների և սոցիալական այլ վճարների չափերի և կենսաապահովման նվազագույն բյուջեի մեծության միջև համամասնությունները յուրաքանչյուր տարի արտացոլվում են ՀՀ պետբյուջեի մասին օրենքում: Կարող ենք եզրահանգել, որ յուրաքանչուր տարվա բյուջեի մասին օրենքում արտացոլվում են սպառողական գների աճի ազդեցությունը կենսաթոշակների և նպաստների չափի վրա որոշակի համամասնությամբ, ինչը ենթադրում է սահմանված կենսաթոշակների, նվազագույն կենսաթոշակի հաշվարկում կիրառվող ցուցանիշների ևնպաստների չափերի փոփոխություն»:

Հանձնաժողովը Վարդանյանի առաջարկը համարել է խնդրահարույց՝ իրավական որոշակիության տեսանկյունից:

Նախագիծը օրակարգում ներառելու համար քվեարկությանը կողմ քեարկեց 24 պատգամավոր, դեմ՝ 62-ը:

Share