Բաժին. Սոցիալական

4090 Բարեգործական հիմնադրամը կազմակերպում է արշավ՝ վերելք դեպի Արագածի հարավային գագաթ։

Օգոստոսի 27-ին «4090 Բարեգործական» հիմնադրամը կազմակերպում է արշավ՝ վերելք դեպի  Արագածի հարավային գագաթ։

Այս միջոցառումն ունի յուրօրինակ խորհուրդ և բարեգործական նպատակ` ծանոթանալու հիմնադրամի պատերազմի մասնակից շահառուների հետ և ֆինանսավորելու նրանց 2022-2023թթ. ուստարվա կրթավճարները։

Միջոցառման հասույթն ուղղվելու է Հիմնադրամի բարեգործական հիմնանպատակին։

Մանրամասներն այս հղումով։

Մի քանի փաստ․

Հարավայինը քառագագաթ հսկայի ամենացածր և ամենահեշտ գագաթն է։ Վերելքը սկսում եվ ավարտում է Քարի լճի մոտ։

Երևանից հեռավորությունը՝ 1․5 ժամ

Երթուղու երկարությունը 8․5 կմ

Հարաբերական բարձրությունը 670մ

«4090 Բարեգործական» հիմնադրամը ստեղծվել է Արցախյան երրորդ  պատերազմից հետո և նպատակն է տրամադրել կրթության հնարավորություն 2016 և 2020թթ պատերազմի մասնակից այն հերոսներին, որոնք, չնայած տարբեր խոչընդոտների, գնում են իրենց երազանքի հետևից՝ դառնալով մեր հայրենիքի ապագայի կերտողները։ Հիմնադրամը չունի քաղաքական, կրոնական կամ արհեստակցական նպատակներ և չի հարում որևէ քաղաքական հոսանքի:

Ի դեպ, այս պահին ռեԱրմենիա հարթակում ընթանում է արշավ, որին կարող է մասակցել ցանկացած մարդ և ունենալ իր կարևոր ներդրումը։

Share