Բաժին. Սոցիալական

Կրթության հնարավորություն պատերազմի մասնակիցներին. «4090 Բարեգործական» հիմնադրամ

Սեպտեմբերի 7-ին կկայանա «4090 Բարեգործական» հիմնադրամի 2022-23 ուստարվա պատերազմի մասնակից 40 շահառուների հետ պայմանագրերի կնքման և վկայականների հանձնման պաշտոնական արարողությունը։

«4090 Բարեգործական» հիմնադրամը վճարում է վերջիններիս ուսման վարձի 50-100%-ը։ Կրթավճարն անմիջապես փոխանցվում է ուսումնական հաստատությանը՝ համաձայն ԲՈՒՀի տրամադրած տեղեկանքի։ Հիմնադրամի շահառուներն են 2016թ․և 2020թ․ մարտական գործողությունների մասնակից  և այս պահին ՀՀ-ում բնակվող ու բարձրագույն կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունում սովորող ուսանողներ։

Համաձայն պայմանագրի շահառուները պարտավորվում են ապահովել միջինից բարձր գնահատականներ /ՄՈԳ/ և տարեկան 120 ժամ կամավորություն անել՝ տարածելով բարության շղթան։

«4090 Բարեգործական» հիմնադրամը ստեղծվել է Արցախյան երրորդ  պատերազմից հետո և նպատակն է տրամադրել կրթության հնարավորություն 2016 և 2020թթ պատերազմի մասնակից այն քաջորդիներին, ովքեր, չնայած տարբեր խոչընդոտների, գնում են իրենց երազանքի հետևից՝ դառնալով մեր հայրենիքի ապագայի կերտողները։

Հիմնադրամը չունի քաղաքական, կրոնական կամ արհեստակցական նպատակներ և չի հարում որևէ քաղաքական հոսանքի և մինչ օրս ֆինանսավորվել է բացառապես անհատ բարերարների շնորհիվ։

Հիմնադրամի նպատակը Հայրենիքի պաշտպաններին կրթավճարների տրամադրման, կրթական ծրագրերի իրականացման, հմտությունների բարձրացման և վերապատրաստումների իրականացումն է և իրենց լիարժեք ինտեգրումը  հասարակություն։

Մինչ օրս հիմնադրամի բոլոր միջոցները հավաքագրվել են Հայաստանում և արտերկրում ապրող անհատ բարերարների շնորհիվ։

Միջոցառումը տեղի կունենա սեպտեմբերի 7ին, ժամը 19։00ին Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության  շենքի մեծ դահլիճում (հասցե Մելիք Ադամյան 3) և կտևի 2 ժամ։

«4090 Բարեգործական» հիմնադրամ

Հեռ.: +37433 01 4090, FB/Insta/Linkedin: 4090 Charity, www.4090foundation.am 

Share