Բաժին. Սոցիալական

Տեղի ունեցավ «4090 Բարեգործական» հիմնադրամի 2022-23 ուստարվա պատերազմի մասնակից 41 շահառուների հետ պայմանագրերի կնքման արարողությունը

Սեպտեմբերի 7-ին Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության  մեծ դահլիճում  տեղի ունեցավ «4090 Բարեգործական» հիմնադրամի 2022-23 ուստարվա պատերազմի մասնակից 41 շահառուների հետ պայմանագրերի կնքման և վկայականների հանձնման պաշտոնական արարողությունը։

«4090 Բարեգործական» հիմնադրամը վճարում է վերջիններիս ուսման վարձի 40-100%-ը։ Կրթավճարն անմիջապես փոխանցվում է ուսումնական հաստատությանը՝ համաձայն ԲՈՒՀի տրամադրած տեղեկանքի։ Հիմնադրամի շահառուներն են 2016թ․և 2020թ․ մարտական գործողությունների մասնակից  և այս պահին ՀՀ-ում բնակվող ու բարձրագույն կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունում սովորող ուսանողներ, ովքեր, չնայած տարբեր ֆիզիկական և հոգեբանական խնդիրների, գնում են իրենց երազանքի հետևեից։

Ըստ հիմնադրամի գործադիր տնօրեն Իրինա Փահլևանյանի, այս տարի հիմնադրամն աննախադեպ քանակի դիմումներ էր ստացել և կանգնել բարդ ընտրության առջև։ Ի վերջո, ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության և հարցազրույցի արդյունքում, ընտրվել են պատերազմի մասնակից 41 ուսանողներ, ովքեր սովորում են ՀՀ տարբեր ԲՈՒՀ-երում՝ համալրելով նախորդ տարվա շահառուների շարքը։

«4090 Բարեգործական» հիմնադրամը ստեղծվել է Արցախյան երրորդ  պատերազմից հետո և նպատակն է տրամադրել կրթության հնարավորություն 2016 և 2020թթ պատերազմի մասնակից այն քաջորդիներին, ովքեր, չնայած տարբեր խոչընդոտների, գնում են իրենց երազանքի հետևից՝ դառնալով մեր հայրենիքի ապագայի կերտողները։

Հիմնադրամը չունի քաղաքական, կրոնական կամ արհեստակցական նպատակներ և չի հարում որևէ քաղաքական հոսանքի և մինչ օրս ֆինանսավորվել է բացառապես անհատ բարերարների շնորհիվ։

Մինչ օրս հիմնադրամի բոլոր միջոցները հավաքագրվել են Հայաստանում և արտերկրում ապրող անհատ բարերարների շնորհիվ և այս պահին ևս ընթանում է դրամահավաք արշավ ռեԱրմենիա հարթակում։

Share