Սոցիալական

ՀԲՄ-ի և «4090 Բարեգործական» հիմնադրամի համագործակցությամբ ուսման ֆինանսական աջակցությունը ցուցաբերվել է պատերազմի մասնակցին

Հայաստանի բանկերի միության աջակցությամբ հայրենիքի պաշտպան և ապագա իրավաբան Հրաչ Սաֆարյանը հնարավորություն ունի շարունակել ուսումը և արդեն հաջորդ տարի ավարտել բուհը։ Ուսման ֆինանսական աջակցությունը ցուցաբերվել է ՀԲՄ-ի և  «4090 Բարեգործական» հիմնադրամի միջև հաստատված համագործակցության շրջանակում։

Հրաչ Սաֆարյանը մեկն է այն հայորդիներից, ով անցել է պատերազմ կոչվող արհավիրքով ու անցել ոչ մեկ անգամ։ Այն ինչ նախկինում տեսել էր  ֆիլմերում ու կարդացել գրքերում, նրան վիճարկված էր տեսնել սեփական աչքերով։ Ու չնայած այս ամենին՝ քառօրյա և 44-օրյա պատերազմների մասնակից Հրաչը շարունակում է ապրել ու պայքարել հանուն վաղվա հզոր Հայաստանի:

Share