Սոցիալական

Հենրիխ Մխիթարյան. ԼՂ-ում 30 հազար երեխայի ճակատագիր վտանգված է

Լեռնային Ղարաբաղի ֆիզիկական շրջափակումը հավասարազոր է Արցախի ժողովրդին դանդաղ մահվան դատապարտելուն:

Նման գրառում է իր Twitter-ի էջում տեղադրել «Ինտեր»-ի կիսապաշտպան, ՅՈՒՆԻՍԵՖ-ի ազգային դեսպան Հենրիխ Մխիթարյանը՝ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելով Արցախում ստեղծված իրավիճակի վրա:

«Լեռնային Ղարաբաղում 30 հազար երեխաների ճակատագիր վտանգված է։ Երկուշաբթի Ադրբեջանը փակել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը, որով Լեռնային Ղարաբաղի բնակչությունը ստանում է բեռներ՝ սննդամթերքից մինչև դեղամիջոցներ։ Հանրապետության 120 հազար բնակիչներ, այդ թվում՝ 30 հազար երեխաներ, հայտնվել են շրջափակման մեջ։ Ավելին, Ադրբեջանը անջատել է նաև Լեռնային Ղարաբաղի գազամատակարարումը։ Հաշվի առնելով, որ ձմեռ է, և գիշերային ժամերին օդի ջերմաստիճանը իջնում է 0-ից էլ ցածր, այս իրավիճակը բնակիչներին դնում է ցրտահարումից մահանալու վտանգի առաջ։ Սա վերածվում է իրական հումանիտար աղետի։ Լեռնային Ղարաբաղի ֆիզիկական շրջափակումը հավասարազոր է ժողովրդին դանդաղ մահվան դատապարտելու», – գրել է Մխիթարյանը։

Share