Սոցիալական

Մեծ Բրիտանիայի կառավարությունը ֆինանսական աջակցություն կտրամադրի ցածր եկամուտ ունեցող ընտանիքներին

Մեծ Բրիտանիայում ցածր եկամուտ ունեցող միլիոնավոր ընտանիքներ ֆինանսական տարվա ընթացքում կառավարությունից մինչև 900 ֆունտ ստերլինգ (1084 դոլար) աջակցություն կստանան:

Այս մասին հայտնել է երկրի աշխատանքի և կենսաթոշակների վարչությունը:

Գումարը կփոխանցվի նրանց բանկային հաշիվներին տարվա ընթացքում՝ երեք վճարումով:

Դրամական աջակցության մասին հայտարարել էր տնտեսական և ֆինանսական հարցերով նախարար Ջերեմի Հանթը աշնանը՝ նաև տեղեկացնելով մի շարք հարկերի ավելացման մասին: Կառավարությունն այն ժամանակ մանրամասներ չէր հայտնել վճարումների ժամանակացույցի մասին:

Գերատեսչությունից նաև հայտնել են, որ առանձին 150 ֆունտ կհատկացվի հաշմանդամություն ունեցող ավելի քան 6 մլն անձանց համար և 300 ֆունտ՝ ավելի քան 8 մլն թոշակառուների համար:

Share