Բաժին. Սոցիալական

BOSCH ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻՑ ՄԵԿՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍՐԱՀ

Երևանի քաղաքապետարանի ենթակայության՝ Վ. Զատիկյանի անվան համար 90 դպրոցում բացվել է ձեռքի աշխատանքի ուսուցման տեխնոլոգիական կաբինետ՝ համաշխարհային Bosch ընկերության աշխատանքային նորագույն էլեկտրոնային գործիքներով հագեցած: Տեխնոլոգիական կաբինետի բացումը կատարել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և ՀայաստանումBosch ընկերության պաշտոնական գործընկեր “Մելինետ” ընկերության տնօրեն Սամվել Դովլաթյանը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` տեխնոլոգիայի կաբինետը քաղաքապետարանի և բիզնես կառույցների համագործակցության հերթական արդյունքն է:

“Մելինետ” ընկերության տնօրենը հավաստել է, որ քաղաքապետարանի հետ դպրոցների տեխնոլոգիական վերազինման գործակցությունը շարունակական է լինելու:
Տեխնոլոգիական կաբինետը փայտամշակման և մետաղամշակման 26 միավոր տարատեսակ նորագույն սարքավորումներ է ներառում, որոնց կիրառումն ուսուցանելու համար ընկերությունը նախատեսել է նաև վարպետների վերապատրաստում Bosch ընկերության տարածաշրջանում միակ երևանյան ռեսուրս-կենտրոնում:
Share