Սոցիալական

Արցախում կտրոնների տրամադրումը ժամանակավորապես դադարեցվել է

Արցախում սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների որոշ տեսակների վաճառքի ու ձեռքբերման համար կտրոնների տրամադրումը տեխնիկական պատճառներով ժամանակավորապես դադարեցվել է։

Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության բնակարանային հարցերի կոմիտեն:

Սպասարկման կետերում աշխատանքն վերսկսելուն պես ԱՀ բնակարանային հարցերի կոմիտեն հանդես կգա լրացուցիչ հայտարարությամբ:

Share