Բաժին. Սոցիալական

WEBԾԻՐԱՆ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱՌՑԱՆՑ ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԻ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ ՀԱՅՏՆԻ ԵՆ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունը, տեղեկացնում է, որ «WebԾիրան» համահայկական առցանց կինոփառատոնի արդյունքներն ամփոփվել են: Մասնագիտական ժյուրիի (Արա Խանջյան, կինոգետ Սիրանույշ Գալստյան, լրագրողներ` Գոհար Հակոբյան, Կարինե Ռաֆայելյան: Ժյուրիի նախագահ՝ կինոգետ Միքայել Ստամբոլցյան) որոշմամբ մրցանակների են արժանացել հետևյալ ֆիլմերը. գլխավոր մրցանակը նվաճեց (1000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ) «Աշնան արև» ֆիլմը (ռեժ. Դիանա Կարդումյան): Հատուկ մրցանակը տրվեց (500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ) «Հատվող ճակատագրերի հանգրվանը» ֆիլմին (ռեժ. Արսեն Այրապետյան): Խրախուսական մրցանակներ են ստացել «Թեթև հպում» (ռեժ. Նարե Մկրտչյան), «Նախշոյի դպրոցը» (ռեժ. Գոհար Խաչատրյան), «Էն ուրիշ Ֆրունզիկը» (ռեժ. Հովհաննես Պապիկյան), «Օգնիր նրանց հիմա» (ռեժ. ԱրտՆերսես), «Bye-Bye» (ռեժ. Արեգ Մկրտչյան, Հրայր Լազյան, Աշոտ Հարությունյան) ֆիլմերին:

«WebԾիրան» համահայկական առցանց կինոփառատոնը մեկնարկել էր 2011թ. նոյեմբերի 15-ին` «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի և Webtv.am ինտերնետ հեռուստատեսության նախաձեռնությամբ: Փառատոնի հովանավորը ՎիվաՍել-ՄՏՍ-ն է:

Կինոփառատոնի ընթացքում ցուցադրվել է տարբեր ժանրերի 49 ֆիլմ: Ավելի քան մեկ ամսում, ներկայացված ֆիլմերը դիտել են 42.032 անգամ:

«WebԾիրան» համահայկական կինոփառատոնին մասնակցելու հնարավորություն էր տրված Հայաստանում և արտերկրում ապրող հայ կինոռեժիսորների: Մրցույթին կարող էին ներկայացվել մինչև 20 րոպե տևողությամբ, առանց ժանրային սահմանափակումների, ցանկացած տեխնիկական միջոցով նկարահանված ֆիլմեր:

Share