Սոցիալական

ԱՀ պետնախարար. Արցախում պարենի և առաջին անհրաժեշտության պաշարները գրեթե սպառման եզրին են

Արցախում պարենի և առաջին անհրաժեշտության պաշարները գրեթե սպառման եզրին են: Այս մասին հայտնեց  Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը՝ «Արմենպրես»-ի մամուլի սրահում կազմակերպված ասուլիսի ընթացքում:

«Պաշարները գրեթե սպառման եզրին են, քանի որ ավելի քան 100 օր է՝ Արցախը  Հայաստանին կապող միջանցքն արգելափակված է: Իսկ բնակչության շրջանում կան սոցիալական  տարբեր խմբեր, որոնց պետությունը չի կարող որևէ կերպ միայնակ թողնել  և պարբերաբար այդ աջակցությունը ցուցաբերվում է:

Հիմնականում փորձ է արվում ապահովել ալյուրի և առաջին խիստ անհրաժեշտության  պարենի նվազագույն պաշարը բնակաչության համար: Ինչպես բազմաթիվ լրատվականներում արդեն բազմիցս հրապարակվել է, նույնիսկ խանութներում արդեն չկան առաջին անհրաժեշտության ապրանքները և նաև դրանից ելնելով այժմ պետությունը առավելապես փորձում է ուշադրություն դարձնել սոցիալական տարբեր խմբերին՝ հաշմանդամներ, բազմազավակ ընտանիքներ և այլն»,- ասաց նա:

Պետնախարարն ընդգծեց, որ բնականաբար այդ հնարավորություններն էլ անսահամանափակ չեն և ի վերջո արցախցիները  վաղուց արդեն ստիպված են ապավինել և՛ Կարմիր խաչի աջակցությանը, և՛ ռուս խաղաղապահների աջակցությանը և առանց այդ աջակցության Արցախում  վաղուց արդեն աղետալի վիճակ կլիներ:

Share