Արցախի Մարտունու շրջանի աշակերտները պայքարում են իրենց կրթության իրավունքի համար՝ 3 ամսից ավել լինելով շրջափակման մեջ, մինչ օրս դպրոցներում չունենալով կայուն հոսանք։
44-օրյա պատերազմի ժամանակ ամբողջությամբ ոչնչացվել է Արցախի Մարտունու շրջանի էներգետիկ ենթակառուցվածքը։
Արցախի 1120 դպրոցականներ դրամահավաք են սկսել «ռեԱրմենիա» հարթակում Մարտունու շրջանի 5 դպրոցներում արևային կայաններ տեղադրելու և կրթության իրենց իրավունքը վերականգնելու համար։ Անհրաժեշտ 29 միլիոն դրամից 5,6 միլիոնն արդեն հավաքել են շնորհիվ 100-ավոր մարդկանց։
Հանրային դեմքերից, կազմակերպություններից բացի դպրոցականներին են միացել նաև Արցախի տարբեր դպրոցներ և համալսարաններ՝ նվիրաբերելով «Արևային դպրոցներ Արցախում» նախագծին։
Երեխաներն արդեն 2 անգամ ապացուցել են, որ երազանքները կարող են իրականանալ.
Արցախի էներգիայի միակ աղբյուրը Սարսանգի ջրամբարի ՀԷԿ-ն է, որի ջուրը գնալով պակասում է։ Արդեն ամեն օր 3 ժամը մեկ Արցախը հոսանքազրկվում է։
Արևային կայանների տեղադրումը ոչ միայն դպրոցականներին կապահովի տաք և լուսավոր դասարաններով, այլև կթեթևացնի ՀԷԿ-ի բեռն ու կխթանի վերականգնվող և կանաչ էներգիայի օգտագործումը Արցախում։