Սոցիալական

Թուրքիայում ու Սիրիայում աղքատության ցուցանիշի բարձրացման վտանգ կա՝ երկրաշարժի հետևանքով պայմանավորված

Ավերիչ երկրաշարժի հետևանքով Թուրքիայում ավելի քան 658 հազար, իսկ Սիրիայում՝ մոտ 170 հազար մարդ կորցրել է եկամուտը։ Այս մասին հայտնում է Աշխատանքի միջազգային կազմակերպությունը՝ կոչ անելով շտապ օգնություն ցուցաբերել տուժածներին և կանխել աղքատությունը։

Կազմակերպության նախնական տվյալների համաձայն՝ Թուրքիայում ավելի քան 658 հազար, իսկ երկրի իշխանությունների տվյալներով՝ ավելի քան 150 հազար աշխատատեղ է անօգտագործելի դարձել: Իսկ Սիրիայում մոտ 170 հազար ընտանիք է զրկվել աշխատանքից:

ԱՄԿ-ն ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալությունը, կանխատեսում է աղքատության աճ Թուրքիայում և Սիրիայում, եթե հրատապ և նպատակային աջակցություն չտրամադրվի այն բնակիչներին, ովքեր կորցրել են իրենց եկամուտը աղետի պատճառով:

«Զբաղվածության խթանումը առանցքային է այս արհավիրքին հաջող և համապարփակ արձագանքման համար», – ասաց ԱՄԿ-ի գլխավոր տնօրեն Գիլբերտ Հունգբոն, – «Մարդիկ կարող են սկսել վերականգնել իրենց կյանքը միայն այն դեպքում, եթե վերականգնեն իրենց ապրուստի միջոցները: Մենք պետք է ապահովենք, որ սոցիալական արդարության և արժանապատիվ աշխատանքի սկզբունքները ամուր խարսխված լինեն վերականգնման և վերակառուցման գործընթացում»:

Share