Սոցիալական

Վիճակագրություն. ՀՀ հունվարի և փետրվարի հիմնական ժողովրդագրական ցուցանիշները

ՀՀ Վիճակագրական կոմիտեն հրապարակել է ընթացիկ տարվա հունվար և փետրվար ամիսների հիմնական ժողովրդագրական ցուցանիշները:

Եվ այսպես, տարվա առաջին ամսում Հայաստանում 3229 ծնունդ է գրանցվել և 2487 մահ: Հունվարին գրանցված ամուսնությունները 1312-ն են, ամուսնալուծությունները՝ 335-ը:

Ամուսնությունների վիճակագրությունից բացի մնացած ցուցանիշներով փետրվարը զիջում է հունվարին:

Տարվա երկրորդ ամսում ծնվել է 2638 մարդ, մահացել՝ 2056: Գրանցվել է 1348 ամուսնության և 326 ամուսնալուծության դեպք:

Share