Բաժին. Սոցիալական

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը ՍՏԱՆՁՆԵԼ Է «ՕՊԵՐԱՑԻԱ ՆԵՄԵՍԻՍ» ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը` «ՄՏՍ» ԲԲԸ դուստր ընկերությունը, տեղեկացնում է, որ աջակցում է թատերարվեստի լեզվով համամարդկային խնդիրների ներկայացմանը: «Բոհեմ» հասարակական մշակութային կազմակերպության հետ համագործակցությունն այդ տրամաբանության արդյունք է:

Կրթության նպատակը մարդուն մտածել սովորեցնելն է: Այն կրկնապատկում է իր արդյունավետությունը, երբ արտահայտվում է արվեստի լեզվով: Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորը կարևոր է համարում թատրոնի լեզվով գեղեցիկ և համարձակ մտածողության սերմանումը:

Ռեժիսոր, դերասան Նարեկ Դուրյանի «Օպերացիա «Նեմեսիս»» ներկայացումը նոր լուծումներով համամարդկային խնդիրները վեր հանելու միջոց է: Այն մարդկությանը սթափեցնելու և բարոյական խիզախության կոչելու յուրօրինակ փորձ է:

Ներկայացման բովանդակությունը հիմնված է հայտնի ֆրանսիացի գիտնականներ Ժերար Շալյանի, Իվ Տեռնոնի, Ժակ Դերոժի աշխատությունների, Սողոմոն Թեհլերյանի դատավարության արձանագրությունների և Պերճ Զեյթունցյանի «Ոտքի՛, դատարանն է գալիս» պիեսի վրա:

Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված ներկայացումը առաջին անգամ հանդիսատեսի դատին  ներկայացվեց ապրիլի 19-ին:

Share