Բաժին. Սոցիալական

ՎԱՀԱՆ ՔԵՐՈԲՅԱՆ. «ՄԵԾ ԵՂԵՌՆԸ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՀԱՅԻ ԲԱՑ ՎԵՐՔՆ Է»

ՍԹԱՐ առևտրային ցանցի գործադիր տնօրեն Վահան Քերոբյանի ուղերձը Հայոց Եղեռնի 97-րդ տարելիցի կապակցությամբ.

«1915 թ. ապրիլի 24-ին Կ.Պոլսում սկսվեցին հայ մտավորական, կրոնական, տնտեսական և քաղաքական էլիտայի մասսայական ձերբակալություններն, ինչը հանգեցրեց հայ մշակութային նշանավոր գործիչների մի ամբողջ ծաղկաբույլի ոչնչացմանը: Դա թուրքական կառավարության հայերին բնաջնջելու հրեշավոր ծրագրի մի մասն էր, որի հիմնական նպատակն էր գլխատել հայերին` զրկելով նրանց համախմբվելու և դիմադրություն ցույց տալու բոլոր հնարավորություններից:

1915թ. Մեծ Եղեռնը յուրաքանչյուր հայի բաց վերքն է, որը ժամանակի ընթացքում չի բուժվում, այլ գենետիկ հիշողությամբ փոխանցվում է սերնդե սերունդ: Այսօր բոլորս գլուխ ենք խոնարհում անմեղ զոհերի հիշատակի առջև և մեր հարգանքի տուրքը մատուցում նրանց: Գիտակցելով, թե ինչ զոհերի գնով ենք պահպանել մեր հավատն ու պետականությունը` մեր պարտքն է արժևորել ներկան և ամուր պահելով մեր արժեքները` կերտել առավել ապահով և բարեկեցիկ ապագա գալիք սերունդների համար»:

Share