Բաժին. Սոցիալական

«ԱՐՄԵՆՏԵԼ»-Ն ԱՋԱԿՑՈՒՄ Է STREET DANCE CONTEST 2012 ՓԱՌԱՏՈՆԻ ԿԱՅԱՑՄԱՆԸ

«ԱրմենՏել» ընկերությունն (ապրանքանիշը Beeline) աջակցում է Armenian Street Dance Contest 2012 փառատոնի եզրափակիչ փուլի անցկացմանը: Միջոցառումը կանցնի հունիսի 10-ին Երևանում, «Խուլ-համրերի մշակույթի պալատում»:

Եզրափակչում կպայքարեն 10 թիմ և ավելի քան 100 մասնակից Հայաստանից, Վրաստանից և Իրանից: Մասնակիցները հանդես կգան ինչպես թիմային պարային համարներով, այնպես էլ անհատական ծրագրով: Մրցումները կանցկացվեն պարային երեք ուղղություններով` փոփինգ (poping), բրեյք (break) և հիփ-հոփ (hip-hop): Փառատոնի հյուրերին և հանդիսատեսին կներկայացվի Street Dance պարերի պատմությունը` կենդանի կատարմամբ:

Փառատոնի շոու-ծրագիրը ներառում է Street Dance ոճի ելույթներ, ինչպես նաև պարային Street տարրեր: Առանձին ծրագրով հանդես կգա Axe Capoeira հայկական դպրոցը, կանցկացվեն Rap Battle и Beat Box Battle ոճի մրցումներ: Փառատոնի հաղթողները կստանան գավաթներ, պատվոգրեր և մրցանակներ, իսկ լավագույն երկու թիմերի մասնակցությամբ կնկարահանվի տեսահոլովակ:

«Աջակցությունը երիտասարդական նախաձեռնություններին «ԱրմենՏել» ընկերության կորպորատիվ սոցիալական  ռազմավարության հիմնական ուղություններից է: Beeline ապրանքանիշը` պայծառ է և ժամանակակից, և մենք միշտ ուրախ ենք օգնել երիտասարդ, աշխուժ և տաղանդավոր պատանիներին ու աղջիկներին ցուցադրել իրենց հմտությունները, գիտելիքներն ու տաղանդը: Ուրախ ենք սատարել ժամանակակից պարային արվեստին և բոլոր մասնակիցներին  մաղթում ենք հաջող ելույթներ», – ասել է «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

«Ադրենալին» էքստրեմալ մարզաձևերի ասոցիացիայի նախագահ Արտաշես Ստեփանյանը նշել է. «Նման միջոցառումների անցկացումը շատ կարևոր է մեր երիտասարդության համար, սա նաև լավ առիթ է տարածաշրջանային երկրների պարային դպրոցների սաների հանդիպման և փորձի փոխանակման համար: Հուսով ենք, որ այս միջոցառումը լինելով առաջինը, չի լինի վերջինը, և կձևավորվի նմանատիպ միջոցառումների անցկացման բարի ավանդույթ»:

Փառատոնի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններին, ինչպես նաև մասնակիցների ցանկին կարելի է ծանոթանալ միջոցառման պաշտոնական կայքում` www.citylife.am: Միջոցառման կազմակերպիչներն են «Ադրենալին» էքստրեմալ մարզաձևերի ասոցիացիան, Hip Hop Congress Armenia և CityLife:

Share