Սոցիալական

Արցախից բռնի տեղահանված 4850 անձ արդեն Հայաստանում է

Արցախից Հայաստան սեպտեմբերի 25-ին ժամը 12:00 դրությամբ մուտք է գործել բռնի տեղահանված 4850 անձ:

Նրանցից 3900-ի վերաբերյալ հաշվառման տվյալներն ամփոփված են, իսկ 950-ի կարիքների գնահատումը նույնականացման փուլում է:

Ստեփանակերտ-Գորիս մայրուղին գերծանրաբեռնված է՝ բռնի տեղահանված մեր հայրենակիցներին Հայաստան տեղափոխող ավտոշարասյուներով պայմանավորված:

Share