Սոցիալական

Արցախից բռնի տեղահանված 1500 բնակչի «Տաշիր» բարեգործական հիմնադրամը կացարան կտրամադրի Տաշիրում

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Տաշիր» բարեգործական հիմնադրամը կացարան կտրամադրի Արցախից տեղահանված 1000 բնակչի Լոռու մարզի Տաշիր համայնքում:

168.am-ը հիմնադրամի մամուլի ծառայությունից տեղեկացել է, որ բռնի տեղահանված մեր հայրենակիցների հոսքով պայմանավորված`կացարան կտրամադրվի ևս 500 անձի:

Եվ այսպես, «Տաշիր» բարեգործական հիմնադրամն ընդհանուր հաշվով կացարան կտրամադրի 1500 անձի, ինչպես նաև 100-ին կապահովի աշխատանքով:

Share