Սոցիալական

Աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատն աջակցում է Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին

Հայաստանի աուդիտորների և փորձագետ հաշվապահների պալատը իր լիազորությունների շրջանակում հայտնում է պատրաստակամություն՝ ստանձնելու Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին աջակցելու հանձնառությունը։

Պալատը պատրաստ է՝

  • ապահովել հաշվապահների և աուդիտորների որակավորման դասընթացներին հեռավար անվճար մասնակցությունը,
  • ապահովել մասնագիտական զարգացման դասընթացներին հեռավար անվճար մասնակցությունը,
  • տրամադրել անվճար մասնագիտական գրականություն՝ դասընթացներին մասնակցության համար,
  • տրամադրել անվճար մասնագիտական տեղեկատվություն հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության՝ ՀՀ օրենսդրական պահանջների վերաբերյալ,
  • աջակցել Պալատի անդամ աուդիտորական կազմակերպություններում մեր հայրենակիցների աշխատանքի տեղավորման հարցում:

Պալատի կոնտակտային տվյալներն են. ք. Երևան, Կոմիտաս 49/3, հեռ. (010), (077) 249178, info@caaa.am, www.caaa.am

Share