Սոցիալական

Artsakh Career Expo. աշխատանքի և կրթության հնարավորություն Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար

Հոկտեմբերի 31-ին` ժամը 13:00-ից 20:00-ն, «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում (հասցեն՝ Խորենացու 15) տեղի կունենա Artsakh Career Expo-ն՝ աշխատանքային տոնավաճառ արցախցիների համար։ Նպատակը բռնի տեղահանված մեր հայրենակիցներին աջակցելն է զբաղվածության, սոցիալական, կրթական և աշխատանքային կյանքին ինտեգրվելու հարցերում:

Այցելուները հնարավորություն կունենան գտնել նոր աշխատանք տեղական մի շարք առաջատար ընկերություններում։ Artsakh Career Expo֊ում 40-ից ավելի ընկերություններ կներկայացնեն իրենց թափուր հաստիքները և կծանոթացնեն ընկերության գործունեությանը։

Միջոցառումը կրում է բարեգործական բնույթ և կոմերցիոն շահ չի հետապնդում:

Share