Բաժին. Սոցիալական

Վահե և Վիգեն Բադալյաններն օգնում են բնակարան գնել երկու արցախյան ընտանիքի

Սեպտեմբերին Արցախի դեմ լայնածավալ հարձակման հետևանքով Ղազարյանների և Սարգսյանների ընտանիքում մեծ ողբերգություն տեղի ունեցավ։ Հրետակոծության հետևանքով զոհվեցին Ղազարյանների երկու որդիները՝ 8-ամյա Նվերը և 10-ամյա Միքայելը։

Սարգսյանների ընտանիքի համար ողբերգական հետևանք ունեցավ սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի հարակից տարածքումբենզինի պահեստում բռնկված ուժեղ պայթյունը։ 4 անչափահաս երեխաների ծնողները 51-ամյա Սաշա Սարգսյանը և 45-ամյա Լիանա Սարգսյանը 4-րդ աստիճանի այրվածքներով տեղափոխվեցին Սյունիք, սակայն նրանց կյանքը փրկել չհաջողվեց։ Այժմ 4 անչափահաս երեխաների խնամքը նրանց տատիկի ուսերին է։

Այս ընտանիքներում տեղի ունեցած ողբերգությունն անտարբեր չթողեց Վահե և Վիգեն Բադալյան եղբայրներին։ Նրանք իրենց աջակցությունը հայտնեցին Սարգսյաններին և Ղազարյաններին՝ բնակարանի ձեռքբերման համար յուրաքանչյուր ընտանիքի 25 մլն ՀՀ դրամ տրամադրելով։

Հենց այսպես՝ օգնության ձեռք մեկնելով, մեր միասնությամբ միայն կարող ենք հաղթահարել ցանկացած մարտահրավեր, ամուր և տոկուն մնալ, պատրաստ լինել վերակառուցելու և ստեղծելու ավելի պայծառ ապագա բոլորիս համար։

Share