Բաժին. Սոցիալական

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ի ՀՈՎԱՆԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ՄԵԿՆԱՐԿԵՑ ՎԵՐԱԴԱՐՁԻ ԴԱՍԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ 6-ՐԴ ՓԱՌԱՏՈՆԸ

«Արվեստների Պատկերասրահ» Մշակութային Հիմնադրամը` ՀՀ Նախագահի Տիկին Ռիտա Սարգսյանի Բարձր հովանու ներքո և ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության Գլխավոր  հովանավորությամբ, ներկայացնում է  Վերադարձի Դասական Երաժշտության Վեցերորդ  Փառատոնը:

Փառատոնի անվանումն ամբողջությամբ արտահայտում է դրա նպատակը` մի տանիքի տակ համախմբել Հայաստանի և արտերկրի դասական երաժշտության հայ կատարողներին: ՎիվաՍել-ՄՏՍ-ը վճռական է վերջին երկու տասնամյակում արտասահմանում ստեղծագործող մեր հայրենակիցների` Հայաստան այցելությանն  աջակցելու և իրենց կատարումներով` դասական երաժշտության հմայքը հայ հասարակությանը ներկայանալու նվիրական գործին սատարելու հարցում: Արդեն վեցերորդ տարին`այս փառատոնը մեր երկրի զավակներին հայրենիք է բերում աշխարհի տարբեր անկյուններից: Փառատոնի մասնակիցների թվում են հանրահայտ հայ երաժիշտներ Ֆրանսիայից, Իսրայելից, Դանիայից և Գերմանիայից:

«Դասական երաժշտությունը կարևոր է մարդու ներդաշնակ զարգացումն  ապահովելու համար: Որպես Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատոր և կորպորատիվ պատասխանատու քաղաքացի, ՎիվաՍել-ՄՏՍ-ը մեծ կարևորություն է տալիս հայաստանյան հասարակության գեղագիտական դաստիարակությանը և բազմակողմանի զարգացմանը», – ասաց ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: «Մենք պետք է նպաստենք մեր հասարակությունում դասական երաժշտության մասսայականացմանը, հատկապես` երիտասարդների շրջանում: Չէ՞ որ դասական երաժշտությունն է ի զորու ընդլայնելու մարդու` շրջապատող աշխարհի ամբողջ գեղեկցությունն ըմբռնելու և գնահատելու ունակությունը: Երաժշտությունը կարող է հարստացնել մարդու կյանքը և օգնել տեսնել աշխարհը նորովի», – ասել է Ռալֆ Յիրիկյանը:

Մշակույթի ոլորտում սերտ համագործակցությունը գործունեության հիմք ընդունելով` ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցում է արվեստի տարբեր բնագավառներում` երաժշտության, պարի, թատրոնի և ազգային հպարտության աղբյուր և հայի ազգային ինքնության հիմք ծառայող այլ ասպարեզներում իրականացվող ծրագրերին:

Վերադարձի Դասական Երաժշտության Վեցերորդ Փառատոնի հանդիսավոր բացման համերգը կայացավ սեպտեմբերի 24-ին Ա.Խաչատրյան Համերգասրահում: Փառատոնը հայ հանդիսատեսին է ներկայանալու 8 համերգից բաղկացած համերգաշարով և իր աշխատանքը կավարտի հոկտեմբերի 31-ին:

Share