Բաժին. Սոցիալական

ՆԱԽԱԳԱՀԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՆԳՐԵՍԻ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻՆ

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում կայացել է «Համաշխարհային հայկական կոնգրես» հասարակական կազմակերպությունների միջազգային միության երկրորդ հերթական համագումարը: Համագումարին մասնակցել և ելույթով հանդես է եկել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նախագահն իր խոսքում նշել է, որ Սփյուռքը համախմբելու յուրաքանչյուր նախաձեռնություն անհրաժեշտ է խրախուսել և փայփայել: «Մենք սակավաթիվ ենք, ուստի և պետք է պայքարենք յուրաքանչյուր հայի համար: Պայքարենք՝ հային հայ պահելու համար, որպեսզի դիմագրավենք ուծացման վտանգը: Հենց դրա համար էլ մենք պետք է խրախուսենք ազգային ինքնակազմակերպման և փոխադարձ օգնության բոլոր հնարավոր մեխանիզմները», նշել է նախագահը:

Share