Սոցիալական

Ի՞նչ անել, եթե 40+10 հազար դրամ ծրագրի դիմումը լրացնելիս չեք մուտքագրել անչափահասի տվյալները

Արցախից բռնի տեղահանված այն հայրենակիցները, որոնք ժամանակավոր կացարաններում բնակության և կոմունալ ծախսերի վճարման համար նախատեսված 40+10 հազար դրամ աջակցության ծրագրի շրջանակում ներկայացրել են դիմում, սակայն չեն մուտքագրել անչափահասի վերաբերյալ տվյալներ։

Ծրագրի շրջանակում անչափահասի համար դիմում կարող է ներկայացնել այն չափահաս քաղաքացին (ծնողը, խնամակալը կամ հոգաբարձուն), ով համակարգում արդեն ունի դիմում։

Անչափահասի բաց թողնված տվյալները լրացնելու համար անհրաժեշտ է իրականացնել հետևյալ քայլերը՝

  •  մուտք գործել https://rent.socservice.am հղմամբ և լրացնել անձնական տվյալներ (անձը հաստատող փաստաթղթի համար, անուն, ազգանուն)՝ տալով «Սեղմել կոճակը՝ անձնական տվյալների նույնականացման համար» հրահանգը,
  • համակարգը կցուցադրի հաղորդագրություն՝ «Նշված տվյալներով դիմում առկա է համակարգում։ Ցանկանու՞մ եք ավելացնել ընտանիքի անչափահաս անդամ» Այո/Ոչ հրահանգներով,
  • «Այո» հրահանգը սեղմելու դեպքում բացվում է ընտանիքի անդամի տվյալների լրացման միջերեսը (ինտերֆեյս), որտեղ հնարավոր է լրացնել միայն անչափահաս անդամի տվյալները,
  • տվյալների լրացման կարգը նույնն է՝ ներառյալ փաստաթղթի կցման պահանջը,
  • դիմումը ներկայացնելուց հետո համակարգում ավելանում է միայն անչափահասի տվյալներով ենթահայտը:
Share