Բաժին. Սոցիալական

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՌԱԿՈՂՄ ՀՈՒՇԱԳԻՐ

ՀՀ  Բնապահպանության  նախարարության, «Տապան» Էկո-ակումբ» հասարակական կազմակերպության  ու «Բնության պահպանության նորվեգական ընկերություն» կազմակերպությունների միջև ստորագրվել է համագործակցության եռակողմ հուշագիր: Այն կնքել են ՀՀ բնապահանության նախարության կողմից նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Աշոտ Ավալյանը, «Բնության պահպանության նորվեգական ընկերություն»  կազմակերպության կողմից Սեսիլ Օրեստիսը, իսկ«Տապան» Էկո-ակումբի անունից նախագահ Հրանտ Սարգսյանը:

Հուշագրի նպատակն է սատարել ՀՀ հանրակրթական հաստատությունների, ուսուցիչների և սովորողների բնապահապանական տեղեկացվածության, էկոկրթության և գործնական ունակությունների զարգացման, էներգիայի և ռեսուրսների խնայողաբար օգտագործման և շրջակա միջավայրի հետ բնականոն հարաբերվելու կարողությունների բարձրացմանը:

Նշենք, որ «Բնությանպահպանության նորվեգական ընկերություն» կազմակերպությունը հիմնադրվել է 1914թ.-ին:Այն դեմոկրատորեն ձևավորված անդամակցություն է, կազմված մոտ 20,000 անդամներից և 100 տեղային խմբերից, որոնք սփռված  են պետության ողջ տարածքով և համագործակցում են շրջակա միջավայրի գլոբալ և տեղային խնդիրների լուծման նպատակով:

«Տապան» Էկո-ակումբհասարակական, ոչ քաղաքական, շահույթ չհետապնդող կազմակերպությունըհիմնադրվել է 1996 թվականին և ձգտում է նպաստել Հայաստանի կանաչ տարածքների պահպանմանը, դրանց վերականգնմանն ու ավելացմանը, կենսաբազմազանության պահպանմանն ու անապատացման երևույթների նվազեցմանը՝ հասարակության, հասարակական կազմակերպությունների և իշխանությունների հետ համագործակցության, քարոզչության, կրթական ծրագրերի ու տարբեր միջոցառումների իրականացման միջոցով:

Share