Բաժին. Սոցիալական

GULLUP. ՀԱՅԱՍՏԱՆՑԻՆԵՐԻ 40% ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ԼՔԵԼ ՀԱՅՐԵՆԻՔԸ

Gallup հեղինակավոր կազմակերպությունը հարցում է անցկացրել նախկին ԽՍՀՄ 12 երկրի 41 հազար բնակչի շրջանում: Հարցման նպատական է եղել պարզել, թե բնակիչների հայրենիքից ընդմիշտ հեռանալու ցանկության աստիճանը որքան և պատճառները որոնք են։

Հարցումն անցկացվել է 2010-2012թթ. ընթացքում՝ նախկին ԽՍՀՄ 12 հանրապետություններում: Հարցմանը չեն մասնակցել մերձբալթյան երկրները:

Հարցման արդյունքում պարզվել է, որ ամենաշատը իրենց հայրենիքը ցանկանում են լքել հայերը` 40%, Մոլդովան ցանկանում են լքել 32%-ը, Ուրկաինան` 21%, Բոլառուսը` 17%, Ղրղըզստան՝  16%, Ռուսաստան՝ 14%, Ադրբեջան՝ 14%, Վրաստան՝ 14%, Ղազախստան՝ 13%, Տաջիկստան՝ 11%, Թուրքմենստան` 6%, Ուզբեկստան` 5%:

Հայրենիքը լքելու հիմնական պատճառներն են. բարելավել կենսամակարդակը` 52%, երեխաների ապագայի համար՝ 13%, աշխատանք գտնելու համար՝ 10%, նպաստների համար՝ 4%, ընտանիքի մյուս անդամներին մոտ լինելու համար՝ 3% և այլն:

Share