Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները կարող են ՀՀ քաղաքացիություն ստանալ արագացված ընթացակարգով։
Դրա համար անհրաժեշտ է՝
1. Երևանում այցելել ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն՝ Դավթաշեն, 4-րդ թաղամաս 17/10, իսկ մարզերում՝ ՄՔԾ բոլոր տարածքային ստորաբաժանումներ,
2. գրել դիմում և ներկայացնել պահանջվող փաստաթղթերը։
Մեկ-երկու ամսվա ընթացքում կստանաք կարճ հաղորդագրություն՝ ՀՀ քաղաքացիության շնորհման վերաբերյալ։
Հաջորդ քայլով, արդեն որպես ՀՀ քաղաքացի, պետք է գրել դիմում՝ նոր անձնագիր ստանալու համար: