Բաժին. Սոցիալական

ԴԵՎԻԴ ԲԵՔՀԵՄԸ ՊԱՀԵՑ ԻՐ ՏՎԱԾ ԽՈՍՏՈՒՄԸ

Աշխարհի ամենահարուստ ֆուտբոլիստը՝ Դեվիդ Բեքհեմը, պահել է տված խոստումը և իր աշխատավարձը փոխանցել բարեգործական ընկերությունների հաշվեհամարներին: Բեքհեմի նախաձեռնությամբ «ՊՍԺ»-ի սեփականատեր Նասեր Ալ-Խալաֆիի հաշվեհամարից 700 հազար եվրո է փոխանցվել բարեգործական ընկերություններին: Փոխանցված գումարից 590 հազար եվրոն Բեքհեմի աշխատավարձն է, իսկ մնացած 110 հազար եվրոն բարեգործությանն է ուղղել Ալ-Խալաֆին: Գումարը փոխանցվել է, մասնավորապես, փարիզյան «Նեքքեր» հիվանդանոցի և 2 բարեգործական ընկերությունների հաշվեհամարներին: 

Բեքհեմը նշել է, որ նման բարեգործական ակցիաները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ ինքը կկարողանա խաղադաշտ դուրս գալ: Նա նաև նշել է, որ ինքն իր կյանքում հասել է ամեն-ինչի և ամեն-ինչ կանի ուրախ և առողջ սերունդ տեսնելու համար՝ հավելելով, որ ինքն էլ է երեխա եղել և ինքն էլ է զգացել որոշ դժվարություններ և խնդիրներ:

Share