Բաժին. Սոցիալական

ՄԵԿՆԱՐԿԵԼ Է «ԱՐԻ ՏՈՒՆ» ԾՐԱԳՐԻ 4-ՐԴ ՓՈՒԼԸ

Հուլիսի 15-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի է ունեցել Սփյուռքի երիտասարդների՝ «Արի տուն» հայրենաճանաչության 2013թ. ծրագրի չորրորդ փուլի բացումը: Այս մասին տեղեկացնում են նախարարության Մամուլի ծառայությունից:

Ըստ ներկայացված տվյալների՝ ծրագրի չորրորդ փուլին մասնակցության հայտ է ներկայացրել շուրջ 150 երիտասարդ՝ աշխարհի 14 երկրից: Ծրագրին մասնակցում են պատանիներ ու երիտասարդներ Իրաքից, Նիդեռլանդներից, Լատվիայից, Բելգիայից, Բելառուսից, Արգենտինայից, Սիրիայից, Ռուսաստանից ու Վրաստանից:

Share