Բաժին. Սոցիալական

ՀԱՅ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅՈՒՄ

Հուլիսի 18-ից 28-ը Կոլումբիայում կայացել է «Մաթեմատիկա» առարկայի միջազգային օլիմպիադան, որի արդյունքներով հայ դպրոցականներն արժանացել են 1 արծաթե մեդալի, 1 բրոնզե մեդալի և 4 գովասանագրի:

Արծաթե մեդալի է արժանացել Վանաձորի թիվ 11 դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Գևորգ Մնացականյանը, բրոնզե մեդալի՝ Էդգար Մինասյանը (Ֆիզմաթ, 11-րդ դասարան), իսկ գովասանագրի՝ Նարեկ Հովսեփյանը (Ֆիզմաթ, 12-րդ դասարան), Էդուարդո Միհրանյանը (ԱՅԲ 11-րդ դասարան), Վազգեն Միքաելյանը (Ֆիզմաթ, 12-րդ դասարան) և Ավետիք Կարագուլյանը (Ֆիզմաթ, 12-րդ դասարան):

Share