Բաժին. Սոցիալական

Սիսիանը ճանաչվել է «2014 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի հաղթող

Կայացել է «2014 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի ամփոփիչ  բաց նիստը` մրցույթի  կազմկոմիտեի անդամների, անկախ  փորձագետների, հաղթանակի ձգտող քաղաքների և ԶԼՄ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ: Մրցույթի հաղթող է ճանաչվել Սիսիան քաղաքը:

Ամիսներ առաջ հայտարարված մրցույթին  մասնակացության հայտ էին ներկայացրել երկուսը`  Սիսիան ու Էջմիածին քաղաքները: Անկախ փորձագետների խնդիրն էր մանրակրկիտ ուսումնասիրել քաղաքապետարանների հայտերում նշված և ունեցած հնարավորությունների համապատասխանությունը (մարզամշակութային  կենտրոններ, երիտասարդական միջոցառումների կազմակերպում,  հյուրանոցային պայմանների, երիտասարդական ժամանցային օբյեկտների գների մատչելիությունը և այլն):

«Երիտասարդական մայրաքաղաք» մրցույթում հաղթող ճանաչված քաղաք լինելը ենթադրում է կառավարության կողմից բյուջետային  հատկացումներ` երիտասարդական ծրագրերով նախատեսած բազմաթիվ միջոցառումների կազմակերպում և իրականացում տվյալ քաղաքում` ողջ տարվա կտրվածքով, ինչն էլ իր հերթին ենթադրում է ֆինանսական հոսքեր` մայրաքաղաքից դեպի մարզեր:

Share