Բաժին. Սոցիալական

Շրջանառության մեջ է դրվել նոր նամականիշ

Նոյեմբերի 25-ին Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունում մարվել և շրջանառության մեջ է դրվել նոր նամականիշ: Թողարկումը նվիրված է Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահությանը: Նամականիշի վրա պատկերված են Եվրոխորհրդի կենտրոնական գրասենյակը Ստրասբուրգում, Եվրոխորհրդի անդամ-երկրների դրոշակները և Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախագահության լոգոն:

Մարումն իրականացրել են Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը:

Մարման հանդիսավոր արարողությանը ներկա էին գտնվել ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներ, փոխարտգործնախարարներ, պաշտոնատար այլ անձինք:

Նշենք, որ 2013 թվականի մայիսի 16-ին Հայաստանը ստանձնել էր նախագահությունը ԵԽ Նախարարների խորհրդում վեց ամիս ժամկետով՝ մինչև նոյեմբերի 9-ը։

«Հայփոստ»-ին տեղեկացնում են, որ նամականիշն ունի հետևյալ տեխնիկական տվյալները.

Թողարկման օրը` 25 նոյեմբերի 2013թ.

Դիզայնը` Դավիթ Դովլաթյան

Տպարանը` Lowe Martin Group, Կանադա

Անվանագինը` 380 ՀՀ դրամ

Տպաքանակը` 40 000

Share