Բաժին. Սոցիալական

«ՌԵՍՈ» ապահովագրական ընկերությունը` ԱՐՁԱԿ 2013 պատմվածքների մրցույթի հովանավոր

«ՌԵՍՈ» ապահովագրական ընկերությունը հովանավորել է «Անտարես» հրատարակչության և  «Գրանիշ» գրական ակումբի նախաձեռնությամբ անցկացվող «Արձակ 2013» լավագույն պատմվածքների մրցույթը:

Փետրվարի 3-ին մրցույթն ամփոփվել է Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում տեղի ունեցած մրցանակաբաշխությամբ: Մրցույթին ներկայացված շուրջ 100 հեղինակների պատմվածքներից եզրափակիչ փուլ անցել էին 21 ստեղծագործություններ, որոնց հեղինակները «Անտարես» ընկերության և հովանավորների կողմից պարգևատրվել են վկայագրերով և նվերներով:

«ՌԵՍՈ» ընկերությունը հատկապես բարձր էր գնահատել Աշոտ Գաբրիելյանի «Հմայք» ստեղծագործությունը, որում հեղինակը նկարագրել է օձի խայթոցի հանդեպ ունեցած վախերը: Որպես նվեր ընկերությունը պատրաստել էր 2.000.000 ՀՀ դրամ և ավել ծածկույթով ապահովագրական նվեր քարտ, որը թույլ կտա ձեռք բերել մի շարք ապահովագրական պայմանագրեր, այդ թվում` անձնական պատահարներից ապահովագրություն, որով անձը ապահովագրվում է նաև օձի խայթոցից:

«ՌԵՍՈ» ապահովագրական ընկերությունից հայտնում են, որ «ՌԵՍՈ»-ն մրցույթի հովանավորն էր արդեն 3 տարի անընդմեջ:

Share