Բաժին. Սոցիալական

Այս տարի «Արի տուն» ծրագրին կմասնակցի շուրջ 1000 սփյուռքահայ երիտասարդ

Այս տարի ևս կկազմակերպվի «Արի տուն» երիտասարդական ճամբարը: Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարության Մամուլի ծառայությունից՝ Կառավարության համապատասխան որոշման նախագիծը մշակել է ՀՀ սփյուռքի նախարարությունը` հաշվի առնելով նախորդ տարիների փորձը, ներգրավված մասնակիցների և գործընկեր կազմակերպությունների առաջարկությունները:

Սպասվում է, որ ընթացիկ տարում Հայաստան կայցելի մինչև 1000 սփյուռքահայ երիտասարդ:

Նշենք, որ 2013 թվականին «Արի տուն» ծրագրին 8 փուլով մասնակցել է աշխարհի 34 երկրի 920 սփյուռքահայ երիտասարդ:

Share