Բաժին. Սոցիալական

Ավարտվեց Հայաստանի ԶԼՄ-ների միջև անցկացվող մինի-ֆուտբոլի 5-րդ մրցաշարը

Ավարտվեց Հայաստանի ԶԼՄ-ների միջև անցկացվող մինի-ֆուտբոլի 5-րդ մրցաշարը: Եզրափակիչ խաղում հանդիպեցին «Լայմ» հեռուստաընկերության և Մեդիամաքսի թիմերը, իսկ երրորդ տեղի համար` Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիայի և News.am-ի թիմերը:

Մրցաշարին մասնակցել էին boom.am TV, News.am,  emedia.am կայքերի, Լայմ հ/ը,  “Երկիր Մեդիա” հ/ը, Mediamax գործակալության, “4-րդ իշխանություն” թերթի և Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիայի լրագրողներից ձևավորված  8 թիմ: Միջոցառման կազմակերպիչն էր Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիան (ԱԹԱ):  ՎիվաՍել-ՄՏՍ-ը մրցաշարի գլխավոր գործընկերն էր:

Հաղթող` Մեդիամաքսի թիմը պարգևատրվեց «ՎիվաՍել-ՄՏՍ-2014» գավաթով, մեդալներով և պատվոգրերով: Երկրորդ և երրոդ տեղեր զբաղեցրած` «Լայմ» հեռուստաընկերության և Արտասահմանյան թղթակիցների ասոցիացիայի թիմերը ևս ստացան գավաթներ, պատվոգրեր և մեդալներ: Մրցանակների արժանացան նաև 10 անվանակարգում աչքի ընկած խաղացողները` լավագույն դարպասապահը, պաշտպանը, հարձակվողը, ռմբարկուն, երկրպագուն, խաղացողը, ֆուտբոլի վետերանը, թիմի ղեկավարը, ամենագեղեցիկ գոլի հեղինակը և մրցաշարը լավագույնս լուսաբանող լրագրողը:

Փակման արարողությանը ներկա գտնվեցին և մրցանակակիրներին մրցանակները հանձնեցին Հայաստանի ֆուտբոլի վետերանների միության նախագահ, «Արարատ-73» լեգենդար թիմի անդամ Սերգեյ Պողոսյանը և «Արարատ-73» թիմի ևս մեկ անդամ Նիկոլայ Ղազարյանը: Պատվոգիր ստացավ նաև մրցաշարի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Հիշեցնենք, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ը (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենահզոր 2G/3.75G/4G ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: ՎիվաՍել-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 ստանդարտով (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ): Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am

«Բջջային Հեռահամակարգեր» ԲԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանի և ԱՊՀ երկրների բջջային կապի խոշորագույն օպերատորն է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի, քան 100 միլիոն բաժանորդի: Ռուսաստանի բոլոր տարածաշրջանների, ինչպես նաև Հայաստանի, Բելառուսի, Ուկրաինայի և Թուրքմենստանի բնակչությունը, որտեղ ՄՏՍ-ը և իր դուստր ձեռնարկություններն ունեն լիցենզիա GSM ստանդարտներին համապատասխան ծառայություններ մատուցելու համար, կազմում է ավելի քան 200 միլիոն մարդ: 2000թ-ից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com

Share