Բաժին. Սոցիալական

«Դ!ԵՄ ԵՄ»-ը նստացույց է անցկացնում Հանրապետության Հրապարակում, նրանց հետ է հանդիպել նախկին վարչապետը

«Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնությունն այս պահին շարունակում է ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ակցիան Հանրապետության Հրապարակում: Նախաձեռնության անդամները պահանջում են մինչև ապրիլի 12-ը փոփոխություններ մտցնել էլեկտրոնային հաշվետվության ներկայացման ձևում և չգանձել կուտակային կենսաթոշակային վճարները:

Հրապարակում անցկացվող ակցիայի մասնակիցների մոտ է իջել ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, նա նշել է, որ հրապարակում չի կարող քննարկել օրենսդրական հարցեր և առաջարկել երկխոսությունը շարունակել ֆինանսների նախարարություն դահլիճում: Ակցիայի մասնակիցները սուլոցներով են ընդունել վարչապետի առաջարկը:

Այս պահին «Դ!ԵՄ ԵՄ»-ի մասնակցիները Հանրապետության Հրապարակում նստացույց են անում:

Share