Բաժին. Սոցիալական

Անելիք Բանկի աշխատկաիցները միացել են Քեսաբահայերին օգնելու նպատակով կազմակերպված դրամահավաքին

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ի աշխատակիցները  քեսաբահայերին աջակցելու նպատակով միացել են Ջինիշյան հիշատակի հիմնադրամի կազմակերպած  դրամահավաքին:  Այս հայրենանվեր և ազնիվ նախաձեռնությունն առավել հասանելի դարձնելու համար Բանկում բացվել է հատուկ հաշվեհամար, որտեղ  կատարվելու են փոխանցումները, և յուրաքանչյուր աշխատակից, առաջնորդվելով Բանկի որդեգրած սոցիալական պատասխանատվության սկզբունքով, կարող է մասնակից դառնալ քեսաբահայ մեր հայրենակիցներին օգնություն ցուցաբերելու կարևոր գործընթացին:

«Հայաստանի պատմության ողջ ընթացքում Սփյուռքը մշտապես եղել է նրա կողքին և այժմ մեր հերթն է ցուցաբերել անհրաժեշտ աջակցությունը կարիքի մեջ գտնվող մեր հայրենակիցներին: Տվյալ նախաձեռնության մեջ կարևորը ոչ միայն նյութական, այլ բարոյական կողմն է, քանի որ յուրաքանչյուր օգնություն, որը կտրամադրեն հայաստանցիները Սիրիայում գտնվող մեր հայրենակիցներին, վերջիններիս համար կլինի նաև որպես բարոյական աջակցություն»,- ասել է «Անելիք Բանկ» ՓԲԸ PR պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը:

Նշենք, որ Ջինիշյան հիշատակի հիմնադրամը մասնաճյուղ ունի Սիրիայում և կարող է արագ իրականացնել բոլոր կազմակերպչական աշխատանքները, Բանկի աշխատակիցների կողմից նվիրաբերած գումարը քեսաբահայ

Share