Բաժին. Սոցիալական

«Ամերիա Սերունդ» 3. փորձ ձեռք բերելու հնարավորություն երիտասարդ ֆինանսիստների և տնտեսագետների համար

Մեկնարկեց երիտասարդների շրջանում մեծ մասսայականություն վայելող  «Ամերիա Սերունդ» ծրագիրը, որն արդեն 3-րդ տարին անընդմեջ կազմնակերպվում է Ամերիաբանկի կողմից: «Ամերիա Սերունդ»-ը հնարավորություն է տալիս 20-25 տարեկան նորավարտ և աշխատանքային փորձ չունեցող երիտասարդներին ստանալու տեսական և գործնական գիտելիքներ ֆինանսական ոլորտի, մասնավորապես` բանկային գործի վերաբերյալ, աշխատանքային միջավայրում շփվելու փորձառու մասնագետների հետ, ծանոթանալու կորպորատիվ մշակույթի առանձնահատկություններին և հնարավորություն ստանալ աշխատանքային ուղին սկսելու Ամերիաբանկում:

«Ամերիա Սերունդ» 3–ի ընտրական փուլը բաղկացած է 3 հիմնական ենթափուլերից` տեստավորում, խմբային, այնուհետև` անհատական հարցազրույց: Նշված փուլերը հաջողությամբ հաղթահարած դիմորդների հետ կնքվում է ուսնակի պայմանագիր, իսկ տեսական և պրակտիկ ուսուցման փուլերը հաջողությամբ ավարտած  ուսնակներին ներկայացվում է աշխատանքի առաջարկ: Նշենք նաև, որ վերապատրաստման ամբողջ ընթացքում Բանկը կվարձատրի ծրագրի մասնակիցներին:

Ամերիաբանկի աշխատակիցների համալրման և ադապտացման խմբի ղեկավար Օֆելյա Քամալյանը նշում է. «Ծրագրի նախորդ 2 տարիների դրական  փորձը և գրանցված լուրջ ցուցանիշները մեզ ոգեշնչեցին կազմակերպել «Ամերիա Սերունդ» 3-ը: Ծրագրերի արդյունքում Ամերիաբանկում աշխատանքի առաջարկ են ստացել 2012թ.-ին`27, իսկ 2013թ.-ին` 17 «Ամերիա Սերունդ»-ի ուսնակ: Մենք բացահայտում ենք բարձր ներուժ և ձգտում ունեցող երիտասարդներին և հնարավորություն ընձեռում նրանց մասնագիտանալու գործնական միջավայրում: Կարծում եմ` հենց նրանց միջոցով հնարավոր կլինի ձևավորել առաջնորդների նոր սերունդ»:

Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է Ամերիաբանկի պաշտոնական կայքում լրացնել համապատասխան դիմում-հայտը մինչև ս.թ. մայիսի16-ը ներառյալ: Մանրամասները`  «Ամերիա սերունդ» ծրագրի էջում:

Share