Բաժին. Սոցիալական

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն քեսաբահայերի օգնության հիմնադրամին կփոխանցի աշխատակիցների կողմից հանգանակված 1 միլիոն ՀՀ դրամ

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ի աշխատակիցները քեսաբահայերին աջակցելու նպատակով Բանկում բացված հատուկ հաշվեհամարին երկու շաբաթում փոխանցել են 1 մլն ՀՀ դրամ: Մեր հայրենակիցների օգնությանն ուղղված գործին Բանկի աշխատակիցները միացել էին Ջինիշյան հիշատակի հիմնադրամի կազմակերպած  դրամահավաքի շրջանակներում: Հիմնադրամը մասնաճյուղ ունի Սիրիայում և կարող է լիարժեք իրականացնել ֆինանսական աջակցությունը դրա կարիքն ունեցող քեսաբահայերին հասցնելու կազմակերպչական աշխատանքները:

«Անելիք Բանկ»-ի աշխատակիցները մեծ պատասխանատվությամբ են մոտեցել հանգանակությանը: Բավականին կարևոր է այն փաստը, որ տվյալ նախաձեռնությանը մասնակցել են Բանկի գրեթե բոլոր աշխատակիցները` ղեկավար անձնակազմից մինչև շարքային աշխատակիցներ:  Համագործակցելով Ջինիշյան հիշատակի հիմնադրամի հետ, վստահ ենք, որ նվիրատվության յուրաքանչյուր լուման կծառայի իր նպատակին և որոշակի չափով կթեթևացնի մեր ազգակիցների ծանր դրությունը»,- ասել է «Անելիք Բանկ» ՓԲԸ PR պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը:

Share