Բաժին. Սոցիալական

48 երկրից Հայաստան է ներմուծվել 23.61 մլրդ դրամ մաքսային արժեքով բարեգործական բեռ

Այսօր կայացած նիստի ընթացքում ՀՀ կառավարությունն ի գիտություն է ընդունել ՀՀ բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2013թ. այդ ծրագրերի կատարման ընթացքի հաղորդումը, որի համաձայն բարեգործական և մարդասիրական օգնության ծրագրեր է իրականացրել միջազգային և հանրապետական 129 կազմակերպություն: Մեծածավալ ծրագրեր են իրականացրել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, «Արմենիա Լայթհաուս», «Տաշիր» բարեգործական հիմնադրամները, «Սիմոնյան» և «Այբ» կրթական հիմնադրամները և այլ կազմակերպություններ: 2013թ. ընթացքում հանձնաժողովի կողմից «բարեգործական» որակված ծրագրերով 48 երկրից Հայաստան է ներմուծվել 23.61 մլրդ դրամ մաքսային արժեքով բեռ: Կառավարությունը բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի նախագահին, ՀՀ գործադիր մարմինների ղեկավարներին, մարզպետներին հանձնարարել և Երևանի քաղաքապետին առաջարկել է վերահսկողություն սահմանել մարդասիրական օգնության ու բարեգործական ծրագրերով ստացված ապրանքների և մատուցված ծառայությունների ստացման, հաշվառման ու նպատակային օգտագործման նկատմամբ:

Share