Բաժին. Սոցիալական

Մաթեմատիկայի միջազգային օլիմպիադային Հայաստանից կմասնակցի 6 աշակերտ

Հուլիսի 3-ից 13-ը  Հարավաֆրիկյան Հանրապետությունում կկայանա «Մաթեմատիկա» առարկայի միջազգային օլիմպիադան, որին Հայաստանից կմասնակցի 6 աշակերտ: Մասնակիցներն ընտրվել են մրցույթով:

Մարտի 16-ից 19-ը ԵՊՀ-ին առընթեր Ա.Շահինյանի անվան Ֆիզմաթ հատուկ դպրոցում կայացել էր մաթեմատիկայի դպրոցական օլիմպիադայի հանրապետական վերջին` 3-րդ փուլը, որտեղ լավագույն արդյունք գրանցված 10-12-րդ դասարանի 23 աշակերտ հնարավորություն էր ստացել մասնակցել միջազգային օլիմպիադայի պատրաստման դասընթացներին: Դրանց  շրջանակում կազմակերպված 4 մրցույթների արդյունքներով էլ հայտնի են դարձել լավագույն 6-ը՝ Էդգար Մինասյան (Ֆիզմաթ դպրոց), Գևորգ Մնացականյան (Վանաձորի Գրիբոյեդովի անվան թիվ 11 դպրոց), Գրիգոր Քերոբյան (Ֆիզմաթ դպրոց), Հակոբ Թամազյան (Ֆիզմաթ դպորց), Ալբերտ Գևորգյան («Քվանտ» վարժարան) Հակոբ Հակոբյան (Ֆիզմաթ դպրոց):

Նշենք, որ անցյալ տարի «Մաթեմատիկա» առարկայի միջազգային օլիմպիադայի արդյունքներով հայ դպրոցականներն արժանացել էին 1 արծաթե մեդալի, 1 բրոնզե մեդալի և 4 գովասանագրի: Արծաթե և բրոնզե մեդալներին արժանացել էին համապատասխանաբար Վանաձորի թիվ 11 դպրոցի աշակերտ Գևորգ Մնացականյանը և Ֆիզմաթ  դպրոցի աշակերտ  Էդգար Մինասյանը: 

Share