Բաժին. Սոցիալական

Beeline. ակցիաներ Հաղթանակի օրվան ընդառաջ

«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է Beeline բաժանորդների համար մայիսի 9-ին նվիրված ակցիաների անցկացման մասին։ Ակցիայի շրջանակում մայիսի 9-ին ֆիքսված կապի ֆիզիկական անձ հանդիսացող բաժանորդները «Հայերի աշխարհ» ծառայության միջոցով կարող են զանգահարել Beeline ֆիքսված ցանցից դեպի ՌԴ ֆիքսված ցանցեր 1 դրամ/րոպե սակագնով։

Մայիսյան տոներին ընդառաջ՝ ընկերությունը հետաքրքիր առաջարկ ունի նաև Hi-Line ծառայության նոր բաժանորդներին։ Միայն մայիսի 9-ին Hi-Line ծառայության «Stream» և «Like+» ՍՓ-ների 3 Մբիթ/վրկ և ավելի բարձր արագություններին միանալիս նոր բաժանորդներին առաջին 2 ամիսը կտրամադրվի անվճար:

«Մայիսը հաղթանակների ամիս է հայ ժողովրդի համար, իսկ հաղթանակներն ամրացնում են ժողովրդի ոգին ու կամքը, լավատեսություն ու հավատ հաղորդում ապագայի կերտման ճանապարհին։ «ԱրմենՏել» ընկերությունն, որպես սոցիալապես պատասխանատու օպերատոր, իրականացնում է ծրագրեր, որոնք մարդկանց կյանքը դարձնում են ավելի լավ։ Համոզված եմ, որ այս նախաձեռնությունները մեր բաժանորդներին կպարգևեն ոչ միայն դրական զգացումներ, այլ կօգնեն մայիսյան այս հիշարժան օրը դարձնել ավելի վառ և լուսավոր»,- նշեց  «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Հայերի աշխարհ» ծառայության, ինչպես նաև «Stream» և «Like+» սակագնային փաթեթների մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ զանգահարելով 0611 և 100 անվճար հեռախոսահամարներին, այցելելով Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներ կամ www.beeline.am կայք:

Share