Բաժին. Սոցիալական

Օրանժի բաժանորդը կդառնա Կաննի փառատոնի պատվավոր հյուրը

Այսօր հայտնի դարձավ Orange-ի «Դեպի Կանն» վիդեոմրցույթի հաղթողի անունը: Անդրանիկ Հարությունյանը, ում հեղինակած տեսանյութը ֆեյսբուքյան քվեարկության արդյունքում լավագույն 15 տեսանյութերի շարքում էր և արժանացել է ժյուրիի ամենաբարձր գնահատականին, այժմ ունի հնարավորություն լինելու Orange-ի պատվավոր հյուրը Կաննի 67-րդ միջազգային կինոփառատոնում: Տեսանյութը, որն Անդրանիկին բերեց այս բացառիկ մրցանակը, կարելի է դիտել հետևյալ հղումով՝ http://bit.ly/1ipN1lk:

Հաղթողին հանձնված մրցանակը դեպի Կանն ուղևորության ամբողջական փաթեթ է երկու հոգու համար՝ ներառյալ ավիատոմսեր, համար հինգաստղանի հյուրանոցում, անձնական վարորդ և մուտք դեպի կինոփառատոն կարմիր գորգով՝ աշխարհահռչակ կինոաստղերի հետ միասին: Անդրանիկն իր ընտրած ուղեկցի հետ կմասնակցի փառատոնի՝ մայիսի 21-ի ցուցադրմանը:

«Ուրախ եմ այսօր ողջունել և շնորհավորել ամենաշատ քվեներ հավաքած 15 տեսանյութերի հեղինակներին և հատկապես Անդրանիկին: Այս տարի մեր բաժանորդները  մեծ ակտիվությամբ մասնակցել են մրցույթին. բոլոր տեսանյութերն ընդհանուր առմամբ դիտվել են ավելի քան 14,500 անգամ: Մրցույթն անցել է թեժ մրցակցության պայմաններում՝ մի շարք յուրօրինակ ու հետաքրքիր տեսանյութերի միջև:  Արդեն հինգերորդ տարին անընդմեջ մենք հնարավորություն ենք ընձեռում մեր բաժանորդներին դառնալ Կաննի կինոփառատոնի «աստղ», և մեզ համար հաճելի է տեսնել, որ Orange-ի այս նախաձեռնությունը դարձել է սպասված իրադարձություն Orange-ի բոլոր այն բաժանորդների համար, ովքեր սիրում են կինոն», – ասաց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

Ընդհանուր առմամբ մրցույթին մասնակցել է 20 տեսանյութ: Այս տարի «Դեպի Կանն» վիդեոմրցույթն անցնում էր «Երազ տեսա. կինոյում էի» թեմայի ներքո: Ապրիլի 23-ից մինչև մայիսի 6-ը Orange-ի բոլոր բաժանորդներն ունեցել են հնարավորություն ներկայացնել իրենց հեղինակած կարճ տեսանյութերը և մասնակցել ֆեյսբուքյան վիդեոմրցույթին:

Առավելագույն քվե ստացած  մյուս 14  տեսանյութերի  հեղինակները ստացան անակնկալ նվեր Orange-ի և «Մոսկվա» կինոթատրոնի կողմից. մեկ ամսվա ընթացքում իրենց ընտրած անձի հետ «Մոսկվա» կինոթատրոն անսահմանափակ այցելելու հնարավորություն:

Share