Բաժին. Սոցիալական

Վիվասել-ՄՏՍ. առաջնորդության դպրոցի Վրաստանի ուսանողները այցելել են ընկերություն

Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորի կառավարման մոդելը հաջողված օրինակ է դարձել կառավարման մոտեցումները, նրբություններն ու հմտությունները բացահայտող ուսանողության համար:

Առաջնորդության դպրոցի ռեգիոնալ զարգացման ծրագրերի շրջանակներում, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակ է  այցելել Վրաստանից ժամանած ուսանողների խումբը: Ապագա մասնագետները տեսական գիտելիքը գործնականով հարստացնելու հարցում արդյունավետ են համարել կորպորատիվ պատասխանատվությամբ առաջնորդվող և ոլորտում առաջատարի դիրքերը պահպանող` ՎիվաՍել-ՄՏՍ-ի կառավարման փորձը:
 
Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորը կառավարման գործիքների ընտրության հարցում կարևոր է համարում աշխատակիցների մասնագիտական հնարավորությունների բացահայտումը և ղեկավարի` նրանց դերը գնահատելու կարողությունը: Ապագա մասնագետների հետ հանդիպման ընթացքում ներկայացվել է կառավարման համակարգված մոտեցման առավելությունը:

«Հաջողության հասնելու համար անհրաժեշտ է ապահովել աշխատանքային առողջ միջավայր, ունենալ աշխատակցի, սպառողի և առհասարակ` հասարակության հանդեպ պատասխանատվություն, արդյունքի հասնելու հետևողականություն և առաջնորդվել առողջ մրցակցությամբ: Կարևոր է նաև տեխնոլոգիական նորարություններին հետևելու շարունակական գործընթացը: Այս ամենն իրականացնելու համր անհրաժեշտ է կամք, հավատ և ձգտում: Վստահ եղեք, որ այս չափանիշերով առաջնորդվելու դեպքում` հաջողելու եք»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Share