Բաժին. Սոցիալական

Երեխաները` կրկին ՎիվաՍել-ՄՏՍ-ի ուշադրության կենտրոնում

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա շրջանակներում ՎիվաՍել-ՄՏՍ-ի հատուկ հոգածության շնորհիվ 68` հատուկ կարիքներով և սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներ այցելեցին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն` ներկա գտնվելու Հայաստանի Պետական Երիտասարդական Նվագախմբի Cartoon Non-Stop համերգային ծրագրին: 

«Երեխաները միշտ են եղել ՎիվաՍել-ՄՏՍ-ի ուշադրության կենտրոնում: Իսկ այս օրը ևս մեկ առիթ է` նրանց լուսավոր զգացողություններ և հաճելի հիշողություններ պարգևելու համար: Մենք ուզում ենք, որ երեխաների դեմքերին միշտ ժպիտներ լինեն»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը

Cartoon Non-Stop  բացառիկ համերգային ծրագրում ներառված են այնպիսի աշխարհահռչակ մուլտֆիմերի երաժշտություններ, ինչպիսիք են «Վարդագույն հովազը», «Առյուծ արքան», «Գեղեցկուհին և հրեշը», «Մոխրոտը», «Մադագասկար», «Շրեկ», «Ալադդին», և այլն:

Հայաստանի Պետական Երիտասարդական Նվագախմբի Cartoon Non-Stop ծրագիրը հանդիսանում է դեռ 2012-ին մեծ հետաքրքրություն առաջացրած Hollywood Non-Stop համերգաշարի շարունակությունը: Այս անգամ նույնպես կատարումներն ուղեկցվեցին համապատասխան մուլտֆիլմերի տեսահոլովակներով և լուսաձայնային էֆֆեկտներով՝ ավելի տպավորիչ դարձնելով ունկնդրումը:

Share