Բաժին. Սոցիալական

Կոնվերս Բանկի հետ միասին օգնեք Վանաձորի դպրոցի երեխաներին նոր տարին սկսել նոր երաժշտական գործիքներով

Կոնվերս Բանկի նախաձեռնությամբ “Խաչատուրյան Տրիո”-ի հետ համատեղ մեկնարկել է «Օգնիր երաժշտական դպրոցին» նախագիծը, որի շրջանակներում յուրաքանչյուր ոք Կոնվերս Բանկի հատուկ հաշվեհամարին կարող է փոխանցել գումար՝ Վանաձորի երաժշտական դպրոցի սաներին աջակցելու համար: Բարեգործական դրամահավաքն ավարտվելու է սեպտեմբերի 1-ին, երբ ողջ գումարը կրկնապատկվելու է Բանկի կողմից: Այս միջոցներով ձեռք են բերվելու նոր երաժշտական գործիքներ՝ երեխաների համար:

«Լավագույն կրթությունը մեր երեխաներին. սա շքեղություն չէ, այլ անհրաժեշտություն: Այսօրվա մանուկն ապագա ուսուցիչն է, գիտնականը, գործարարն ու երաժիշտը: Հայաստանի ապագա կերտողն է: Այդ իսկ պատճառով այս տարի Կոնվերս Բանկն իրականացնում է բազմաթիվ ծրագրեր կրթական ոլորտում: «Օգնիր երաժշտական դպրոցին» նախագիծը դրանցից մեկն է», – ասաց գործադիր տնօրեն Տիգրան Դավթյանը, նշելով որ մինչև տարեվերջ Կոնվերս Բանկը ներկայացնելու է ևս մի քանի խոշոր կրթական ծրագիր: Հիշեցնենք որ մայիսին Բանկում մեկնարկել է «Ապագայի թիմ» ուսումնական ծրագիրը՝ երիտասարդ եռանդուն մասնագետների համար:

Կոնվերս Բանկի գլխամասում «Օգնիր երաժշտական դպրոցին» նախագծին զուգահեռ մեկնարկել է հայտնի լուսանկարիչ Վիգեն Մնոյանի ցուցահանդեսը: Լուսանկարներին պատկերված են Վանաձորի և այլ երաժշտական դպրոցների սաները՝ դասերի ժամանակ: Ցուցահանդեսի բացումն ազդարարվեց անսպասելի համերգով՝ Կոնվերս Բանկի գլխամասի սպասարկման սրահում երիտասարդ երաժիշտները հաճելի անակնկալ էին պատրաստել Բանկի հաճախորդների համար:

Հարուստ է նաև «Խաչատուրյան Տրիո»-ի և հայաստանյան երաժշտական դպրոցների համագործակցության պատմությունը: Կոնվերս Բանկի աջակցությամբ Դասական երաժշտության զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ «Տրիո»-ի երաժիշտները կազմակերպում են վարպետության դասընթացներ երկրի երաժշտական դպրոցներում: Վանաձորի դպրոցում նույնպես կլինեն այսպիսի դասեր:

Մանրամասների համար այցելեք http://www.conversebank.am/hy/news1/item/2014/05/30/news-vanadzor/

Share